«Արժանապատվություն ունեցողը ձայն չի տա համազգային շարժումը որպես ճակատագրական սխալ որակողին»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ»: Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը Հայաստանի վարչապետն է, որը ուզում է մնալ իր պաշտոնին: Ավելի շուտ, ես ավելի ու ավելի համոզվում եմ՝ նա չի ուզում մնալ իր պաշտոնին: Հարցն այն է, թե արդյոք նրա օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ: Եթե որեւէ մեկն ուզում է նվաստանալ, ապա բնականաբար Նիկոլ Փաշինյանը կմնա իր պաշտոնին ու կշարունակի նվաստացնել հայ ժողովրդին, ահա այսպիսի մտքերով: Ըստ այդմ, հարցը շատ պարզ է՝ Հայաստանի հանրությունը եւ դրա յուրաքանչյյուր անդամ ունի՞ արժանապատվություն, թե՞ ոչ: Որովհետեւ արժանապատվության պարագայում պարզապես հնարավոր չէ գնալ ու քվեարկել մի ուժի կամ մի գործչի օգտին, որը համազգային բացառիկ շարժումն ու հաղթանակը որակում է ճակատագրական սխալ, փորձելով հաղթանակ ներկայացնել ողբերգական կորուստներն ու պարտությունը: Այս հարցում Փաշինյանն այլեւս դուրս է «մեղսունակության» չափման դաշտից: Այս հարցում այլեւս մեղսունակության չափման դաշտում է Հայաստանի ընտրողը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
