Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 մայիսի, 2026 թ.

«Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք»․ Արմեն Աշոտյան

72
Այսօր, 10:42
«Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրարշավի մեկնարկի առիթով.
Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք ստից, կեղծիքից, մեղքերից:
Մենք՝ որպես ժողովուրդ, շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է:
Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում՝ ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները:
Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք՝ հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:
Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:
Եկել է մաքրվելու ժամանակը:
Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:
Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից՝ ուղղահայաց ազգ:
Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:
Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է:
Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը՝ բարուց, մարդուն՝ օրգանիզմից, սերը՝ ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:
Մաքրվենք, որ մաքրենք:
Գնանք, որ գնան»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան