Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել՝ Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել: Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երևանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում ևս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ՝ Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերևա»: |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2708:24
«Ինչո՞ւ է մինչև այժմ իրավապահների աչքից «վրիպած» մնում երրորդ ներգրավված անձը». Սամվել Աշոտյան
15001:00
«Իշխանությունը՝ որպես նշաձող, սահմանել է՝ ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն»․ Միհրան Պողոսյան
11100:54
«Մեդիադաշտում Նիկոլը հաղթել է, իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր վստահ են՝ զրկելու են նրան իշխանությունից»․ Մհեր Մկրտչյան
13600:24
«Ստացվել էր նախընտրական ընդարձակ քարոզչական, քպ-ական տեսահոլովակ». Հայկ Դեմոյան
13100:12
«Ո՞նց կարող է ՀՀ-ի գլխին բազմաթիվ աղետներ բերած իշխանությունը խաղաղություն բերել»․ Կարինե Հարությունյան
9800:06
