Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժ մասնակցելու է հունիսի 7-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին՝ հանրությանը առաջարկելով իրենց գաղափարներն ու քաղաքական ծրագրերը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր քարոզարշավը սկսելու է Հանրապետության հարավից՝ Սյունիքի մարզից։ «Ուժեղ Հայաստան»-ն իր քարոզարշավն սկսելու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ Նարեկ Կարապետյանի ասուլիսով։ «Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։ «Միասնության թևեր»-ն սկսում է իր քարոզարշավը Իջևանի Գոշավանք վանական համալիրից։ ՀԱԿ-ից տեղեկացրեցին, որ, ըստ էության, արդեն սկսված է քարոզարշավը։ «ՀԱԿ-ը մայիսի 7-ին, ավելի քան երկու ժամ քննարկումից հետո, ընդունել և ապա ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։ Մայիսի 9-ին ՀԱԿ-ի անդամներն այցելելու են «Հաղթանակ»-ի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակները կերտած հերոսների հիշատակին»,- փոխանցեցին մեզ ՀԱԿ-ից։ «Հանրապետություն»-ը նախ այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում է ունենալու Կենտրոնի բնակիչների հետ և ծաղիկներ է խոնարհելու Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալու է սահմանամերձ Ոսկեպար գյուղից։ ԴՕԿ-ն իր քարոզարշավն սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։ «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը, կարևորելով Շուշիի ազատագրման խորհուրդը, այսօր՝ մայիսի 8-ին, այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավն սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
