Ռուսաստանի ՊՆ-ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կոչ է արել լքել քաղաքը
![]() Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին զգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին: ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին»: Նշվում է նաև, որ Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին: Նշենք, որ ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի: |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
