Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Ձերբակալվել է 1 անձ, ով կասկածվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու համար

285
Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 23:48
Ձերբակալվել է 1 անձ, ով կասկածվում է «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու համար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը`   Նարեկ Սարգսյան