Կիբեռոստիկանությունն զգուշացնում է հանցավոր սխեմայի մասին
![]() Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք «Հիշե՛ք՝ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու: Կարևոր է որ որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն: Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը: Պետք է նաև հիշել, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով: Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց։ Զգոն եղե՛ք․ խարդախության կանխումը սկսվում է ձեր զգուշավորությունից»,-ասվում է հաղորդագրությունում։ |

«Ու այսպիսի գյուղապետերով գնում են ընտրության». Հովհաննես Իշխանյան
1819:54
«Մի քանի օրում արցախցիները 3 ոսկե մեդալ են բերել Հայաստան». Գեղամ Ստեփանյան
5019:42
Վաշինգթոնը պատրաստ է ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ դիվանագիտությանը
8719:10
«ՔՊ-ի քարոզարշավը մեկ մարդու վրա է, մի 100 էլ ուսապարկ են»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
8718:24
«Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք նրան». Օվերչուկ
14118:16
«Իշխանություններն ու իրավապահները պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն»․ Զառա Հովհաննիսյան
8217:42
