«ՀՀ սահմանադրությունը ներքին հարց է, որը վերաբերում է ՀՀ-ին»․ Արարատ Միրզոյան
![]() ՀՀ սահմանադրությունը դա ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է ՀՀ-ին։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցչի հարցին։ «Սահմանադրության թեման չկա երկկողմանի օրակարգում, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների օրակարգում։ Բայց սա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում, ես այդպես եմ լսել շարունակաբար, որ նրանք պատրաստ չեն ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրել ենք, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը։ Բայց մենք կարծում ենք, որ ՀՀ-ի սահմանադրությունը դա ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է ՀՀ-ին։ Հավանաբար հանրաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք թեմա չէ, սա մեր ներքին հարցն է»,- նշել է Միրզոյանը։ |

«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4319:42
«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7219:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
7419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
8818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
8518:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
9018:12
