«Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»․ Ալեն Սիմոնյան
![]() «Չեք կարծո՞ւմ, որ ձեր հայտարարությունը, թե մենք այնպիսի երկիր չենք, որ Բելառուսի նման կառավարվենք, կարող է վատացնել երկու երկրների հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Ես կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելը և էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները այդ երկրի հետ։ Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է, ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեք են, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»,- պատասխանեց ԱԺ նախագահը։ Լրագրողի հարցին, թե չի՞ ափսոսում իր հայտարարության համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչն եմ ափսոսում, ուզում եմ հասկանալ։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի և ինձ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»։ |

«Հայ-ռուսական այսպիսի լարվածություն և փոխադարձ թշնամանք ունեցել ենք նաև 1920 թվականին»․ Թաթուլ Հակոբյան
8400:06
«Իրանը Թրամփին ստիպեց դեստրուկտիվ քաղաքականությունը փոխակերպելու ճանապարհ գտնել»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
94Երեկ, 23:54
«Հաղորդում եմ ներկայացրել Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանի դեմ»․ Անի Գևորգյան
205Երեկ, 22:54
Թրամփը հնարավոր է համարել չինական ընկերությունների դեմ իրանական նավթ գնելու համար պատժամիջոցների վերացումը
188Երեկ, 22:51
«Գտիր լրտես Օնիկին»․ Նարեկ Կարապետյան
165Երեկ, 22:42
«Հեռախոսազանգ՝ ՔՊ-ի պաստառին ֆլոմաստերով գրելու համար ձերբակալելու մասին»․ Ռուբեն Մելիքյան
162Երեկ, 22:30
