«Ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի հայերին բերեք ստեղ ու ցույցի մատերիալ սարքեք». Վահագն Ալեքսանյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին, ասաց. «Ասում եք՝ էն տարածքներով ա Ադրբեջանն առաջ եկել, որ ՀՀ բանակի պատասխանատվության տա՞կ էր, էդ հղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի՞ն: Բա ինքը խի՞ չի ասում՝ իրա տղեն էդ գծում ի՞նչ պատասխանատվություն ա ունեցել: Էդ ի՞նչ տանկային գունդ ա եղել, որի հրամանատարն իրա տղեն ա եղել, որ տարօրինակ վիրավորում ա ստացել ու գնացել՝ թողնելով զորքը: Խի՞ չի պատմում... Պարոն Խաչատրյանն ասում է՝ անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, բա պրոյեկտենք: Ասել ենք՝ պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, ասել եք՝ թուրք, դավաճան, ասում էինք՝ գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին, դուք, ձեր թիմով ամեն ինչ արել եք, որ չգնան Սոֆիա: Ասել ենք՝ եկեք դեմարկացիա ու դելիմիտացիա անենք Ադրբեջանի հետ, միտինգ եք արել, թե սա կործանում է, այսինքն՝ ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է՝ ի՞նչ: Գալու եք ասելու եք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնեցնեք, պետք է Ղարաբաղը հետ բերել և ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին...»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
