Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 06 մայիսի, 2026 թ.

«Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

85
Այսօր, 09:12
«Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ». Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Հարցազրույց՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ.

- Եվրոպական գագաթնաժողովը վերածվեց հակառուսականության շքերթի, նպատակ ունեիք այս միջոցառումը քաղաքական կապիտալի վերածել նախընտրական շրջանում, չե՞ք կարծում, որ այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար, ինչի մասին ահազանգում են ձեր ընդդիմախոսները։

- Ցավը գիտե՞ք ինչումն ա, որ ՀՀ ցանկացած զարգացում, ձեռքբերում ներկայացվում է որպես հակառուսականություն։ Տնտեսության մեջ զարգացում ենք ունենում, ասում ենք՝ հակառուսական է, արտաքին հարաբերությունների մեջ դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները, ասում ենք՝ հակառուսական է։ Որեւէ հակառուսական բան չկա, մենք առաջնորդվում ենք մեր պետական շահով և, այդ շահով պայմանավորված, նաեւ որոշում ենք մեր արտաքին քաղաքականությունը, ամեն ինչ անում ենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերություններն ավելի լավանան։

- Երբ գործող իշխանությունը գործիք է դառնում եվրոպացիների ձեռքում՝ ընդդեմ Ռուսաստանի, ինչպե՞ս եք փորձում լավացնել հարաբերությունները։ Օրինակ, Մակրոնը հայտարարում է, թե 8 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն էր, ու դրա համար էլ պետության առաջնորդներ չէին այցելում, եւ ոչ ոք չի հակադարձում։ Կամ՝ սպառնալիքներ են հնչեցնում ՌԴ-ի հասցեին, քննարկում են 102-րդ ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը։

- Հիմա դուք պետք է շատ ուրախանաք, որ աշխարհի լիդերները, առաջնորդները գալիս են Հայաստան, ի՞նչն է սխալ ասվել։

- Նախկին իշխանությունների ժամանակ Դուք պաշտոն էիք զբաղեցնում, ով-ով՝ Դուք պետք է որ լավ հիշեք՝ առաջ չէի՞ն գալիս։

- Առաջ առաջնորդներ չէին գալիս Հայաստան, և, այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չի ունեցել, այդ պատճառով էլ չէին գալիս:

Մանրամասները՝ թերթի համարում: