Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Եվրոպական լիդերների ներկայությունը ՀՀ-ում իրականում աջակցություն է Ալիևին»․ Աղվան Վարդանյան

79
Այսօր, 16:24
«Եվրոպական լիդերների ներկայությունը ՀՀ-ում իրականում աջակցություն է Ալիևին»․ Աղվան Վարդանյան

«Ադրբեջանը կարող է ասել՝ գնում է խաղաղության, որովհետև Ալիևի պահանջները դեռ չեն ավարտվել։ Ով էլ լիներ իր փոխարեն, կասեր, որ գնում է խաղաղության, բայց, իհարկե հիշում ենք, որ դեռ կա Սահմանադրության փոփոխության պահանջ, 300 հազար ադրբեջանցիների վերադառնալու պահանջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ալիևի այն հայտարությունը, թե Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, ենթակային, իր առաջ խոնարհվածին. Ադրբեջանի բոլոր նախապայմանները սա հլու-հնազանդ կատարում է»,- նշել է Աղվան Վարդանյանը և շարունակել․ «Եվրոպական լիդերների ներկայությունը Հայաստանում ընդամենը մեկ բան է՝ աջակցել Նիկոլին, որն իրականում աջակցություն է Ալիևին։ Եկող տարի, Ադրբեջանի ընտրություններից առաջ, նույն միջոցառումը կազմակերպվելու է այդ երկրում. հերթական գործարքն են կնքել. Ալիևը համաձայել է՝ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրվելու շանս ունենա, Նիկոլն էլ աջակցել է, որ հաջորդ տարի գնան Ադրբեջան՝ Ալիևին սատարելու»:

Աղվան Վարդանյանի ճեպազրույցը