«Ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Չեղած խաղաղությունը սարքել եք ձեր նախընտրական բրենդը։ Եթե Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատվել, ինչո՞ւ ադրբեջանական օկուպանտ զորքերը դուրս չեն գալիս ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչո՞ւ Բաքվում շարունակում են տանջել հայ գերիներին, ինչո՞ւ են շարունակ աճում Հայաստանին ներկայացվող Ադրբեջանի պահանջները։ Բա որ Ադրբեջանի հետ կայուն, արդար խաղաղություն է հաստատված, ինչո՞ւ եք քաղաքացիներին կոչ անում տեր կանգնել խաղաղությանը, այն անտե՞ր է։ Ո՞նց է անտեր, եթե Հայաստանի անվտանգության, այսինքն՝ նաև խաղաղության երաշխավոր եք հռչակել Ադրբեջանին։ Այդ ի՞նչ երաշխավոր է Իլհամ Ալիևը, որ Հայաստան ղազախական անասնակեր ցորեն, պարարտանյութ և սոլյարկա, Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչներ, փոխվարչապետ Շահին Մուսաֆաև է ուղարկում, սակայն ինքը չի մասնակցում, տեսակապով է մասնակցելու Երևանում կայանող եվրոպական քաղաքական ֆորումին։ Պատերազմում պարտված, կապիտուլյացված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը դուր գա պարտությունների, նվաստացումների անվերջ շարքից, մեջքն ուղղի»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«ԱՄՆ ԶՈՒ-ն իրավունք է ստացել հարվածելու ԻՀՊԿ-ի նավերին՝ Հորմուզի նեղուցում գտնվող նավերին սպառնալու դեպքում»․ #Axios
4120:57
«Ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում». Վահե Դավթյան
8218:24
«Պարզապես հիշեք այս օրը»․ Արման Աբովյան
8717:30
«Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանն ու վիրավորում հայ ժողովրդին»․ Արտակ Բեգլարյան
9417:12
«Եվրոչինովնիկների այցը բացառապես մի խնդիր է լուծում»․ Արմեն Հովասափյան
11817:00
«Կա՞ ՀՀ-ում մի մարդ, ով նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հաթաթա տա»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
11616:42
