Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Բոլորը մտածում են՝ ինչպես դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները»․ Կայա Կալաս

63
Այսօր, 10:18
«Բոլորը մտածում են՝ ինչպես դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները»․ Կայա Կալաս

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, բոլորը մտածում են, թե ինչպես դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիները և նվազեցնել մեկ առևտրային երթուղու փակման ռիսկերը: Իհարկե, մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել այս առումով»։