Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.

«Հայ արվեստում կստեղծվի տղամարդու կերպար, ով քծնում է նրան, ում մեղադրում էր իր հերոս որդու սպանության մեջ»․ Մհեր Մկրտչյան

82
Երեկ, 23:24
«Հայ արվեստում կստեղծվի տղամարդու կերպար, ով քծնում է նրան, ում մեղադրում էր իր հերոս որդու սպանության մեջ»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարիներ անց հայ արվեստում անպայման կստեղծվի տղամարդու կերպար, ով քծնում է այն մարդուն, ում տարիներ առաջ մեղադրում էր իր հերոս որդու սպանության մեջ, ցույցերի գնում, խոսում, պայքարում...
Կերպար, ով հետո կփոխվի՝ էլ չի ուզենա, որ բանտում փտի «մեղավորը»: Կուզենա, որ բանտում փտի կին լրագրողը:
Արվեստում երկրորդական է՝ ինչի դիմաց: Ամեն գրող և սցենարիստ կհորինեն տարբեր պատմություններ:
Կարևոր է, որ այդ կերպարը կլինի Հայաստանի այս՝ նիկոլական ժամանակաշրջանի արտացոլում»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան