Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»

93
Այսօր, 09:18
Հովիկ Աբրահամյանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նախորդ ընտրություններին, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվ աշխատանքներ է տարել Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագրի» օգտին, մեզ հասած լուրերով, այս ընտրություններից առաջ ավելի զգուշավոր է դարձել։
Մտերիմների մոտ նա անկեղծացել է, որ չի ուզում անցավ գլուխը ցավի տակ դնել, հիմա բոլորովին ուրիշ իրավիճակ է, և իշխանության օգտին աշխատելն իրեն կարող է չներվել։

Բանն այն է, որ այս ընտրություններին ոչ միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանն է մասնակցում, այլև բարերար Սամվել Կարապետյանը, և Աբրահամյանը ռեալ է գնահատում նրանց շանսերը ու չի ցանկանում ընտրություններից հետո «բազարների» մեջ հայտնվել։

Դրան գումարվում է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն օգտվել է նրա ծառայություններից, բայց նրա նկատմամբ հետապնդումներն այս ամբողջ ընթացքում շարունակվել են՝ իր և եղբոր ընտանիքներին պատկանող գույքի բռնագրավման եւ քրեական մի շարք գործերով»։