Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 02 մայիսի, 2026 թ.

Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»

53
Այսօր, 09:00
Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաև բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաև տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետևել այդ ալիքներով ՀՀ-ի և հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը և թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով»։