«Թքած ունենալ չէ՞, երբ հայտարարում եք՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին
![]() «Վերջին շրջանում հաճախ հայտարարություն է հնչում, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է․ մի տեսակ դիսկոմֆորտ չեք զգո՞ւմ, երբ նման հայտարարություն եք անում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների ելքը որոշողը քաղաքացին է։ Մի տեսակ թքած ունենալու վերաբերմունք չէ՞, երբ դեռ նույնիսկ քարոզարշավը չսկսած, արդեն կանխորոշում եք, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ես մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը հայտարարել էր, որ՝ կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Արդյոք չեք կարծո՞ւմ, որ դա շատ արգահատելի վերաբերմունք է մեր ժողովրդավարությանը, անարգանք՝ ժողովրդի կարծիքի և ընդհանրապես պետական ինստիտուտների հանդեպ»,- ի պատասխան ասել է Կարապետյանը։ |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
