Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.

«Ասաց՝ «կրելու ենք», կրվեց ու թռավ Հունաստան»․ Միհրան Հակոբյան

64
Այսօր, 10:42
«Ասաց՝ «կրելու ենք», կրվեց ու թռավ Հունաստան»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հինգ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի հետ գնաց դավադիր գործարքի և երկիրը ներքաշեց արտահերթ ընտրությունների մեջ: Ասաց՝ «կրելու ենք», կրվեց ու թռավ Հունաստան: Հիշո՞ւմ եք չէ՝ նախընտրական հարցումներով «կրել էր», վերջում ասած՝ «պրիզը մեկը չէ»: Ու հենց այդ պրիզը գրկած՝ հինգ տարի բոքսի տանձիկ աշխատեց Նիկոլի մոտ:
Հինգ տարի անց բոքսի տանձիկ աշխատողը «կրելու ենք»-ը դարձրել է «անցնելու ենք» ու ցինիկաբար խաբում է էնպես, ինչպես խաբեց 2021-ին: Հայ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, որ Քոչարյանին ձայն տվողը Նիկոլին է ձայն տալիս, ու Նիկոլը 38 օր հետո վերարտադրվելու է Քոչարյանի փոշիացրաձ ձայների հաշվին:
Հիշեք այս օրը: Ընդամենը 38 օր հետո համոզվելու եք՝ Քոչարյանը ոնց 2021-ին խաբեց ու կրվեց, նույնը 2026-ին՝ խաբեց ու չանցավ, ձայները փոշիացրեց ու վերարտադրեց Նիկոլին: Եվ, ոչ մեկը Քոչարյանին չի գտնելու, որ հարցնի՝ բա ասում էիք 8 տոկոս էիք, 12 տոկոս էիք: Չի գտնելու, որովհետև Հունաստանում է լինելու, իսկ Մոսկվայում վեր ընկած քարոզչական թիմի որոշ պեդեռաստներ հերթական «կռուտիտ» էշություններն են շրջանառելու:
Հ. Գ. Ութ տարի առաջ այս նույն օրը, երբ Քոչարյանի ամբողջ շրջապատն ու ազգուտակը Հրապարակում «Նիկոլ՝ վարչապետ» էր գոռում, ես ու իմ ընկերներն ԱԺ ամբիոնից կոկորդ էինք պատռում, որ Նիկոլը չարիք է, Նիկոլն Արցախը հանձնելու է: Դե հետո երևի գիտեք, թե ինչեր եղան…»։

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան