Դատարանը Սամվել Կարապետյանին չթույլատրեց այցելել հոր գերեզմանին
168
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ., 16:36
![]() Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է թույլատրել Սամվել Կարապետյանին՝ այցելել Տաշիրում գտնվող հոր գերեզմանին, ինչպես նաև եկեղեցի։ Այս մասին հայտնում է «Փաստ»-ը։ Պաշտպանը նաև առաջարկել է, որ դա կարող է իրականացվել պաշտպանի ուղեկցությամբ՝ այդ հարցը բարձրացնելով նաև մարդասիրության համատեքստում, քանի որ մայիսի 7-ին կլրանա Սարգիս Կարապետյանի մահվան մեկ տարին։ Պաշտպանը չի բացառել ոստիկանների ուղեկցությամբ Կարապետյանի տեղափոխման հարցը։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ |

«Պարտություն՝ առանց պատերազմի». Լևոն Զարգարյան
7002:06
Հայկական հետքեր են հայտնաբերվել Իտալիայի հարավում՝ Կալաբրիայում
8501:06
Աշոցքում, Աշտարակում, Մեծամորում առաջատարը ՔՊ-ն է
9000:54
«Նորմալ երկրում նման արտահայտություն անողը պետության ղեկավար չէր կարող լինել». Հարութ Ուլոյան
10200:48
Սպիտակում ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանն ստացել է 45.49% ձայն
9400:36
Սևանում հաղթեց «Վստահություն» դաշինքը՝ գործող քաղաքապետի գլխավորությամբ
11000:30
