«Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չի համարվում». հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «Նաև դուք եք նյութապես շահագրգռելու մասին խոստումներ տալիս ձեր հանդիպումների ժամանակ: Աշտարակում Արմեն անունով մի երիտասարդի ասում էիք, թե 14 հազար դրամով աշխատանքի վերցնեն. ինչպե՞ս է ստացվում, որ ձեր դեպքում օրը 14 հազար դրամով աշխատանք առաջարկելը նյութապես շահագրգռել չէ, բայց երկու գաղափարակից իրար հետ քննարկում են իրենց պատկերացրած ապագան, դա համարվում է նյութապես շահագրգռել»,- ճեպզրույցի ժամանակ հարց է ուղղվել վարչապետ Նիկոլ Փաշինյնին: Նա պատասխանել է. «Նախ ՀՀ-ում կա ինստիտուտ, որը կոչվում է միասնական սոցիալաական ծառայություն: Դրա գործառույթներից է՝ մարդկանց աշխատաշուկայում տեղավորելը և նաև կյանքի դժվարին իրավիճակում և սոցիալական կարիքներ ունեցող քաղաքացիների խնդիրներին արձագանքելը: Պետական այդ ինստիտուտի գործունեությունը ոչ մեկ չի կասեցրել՝ նպաստներ են բաժանվում, թոշակներ են բաժանվում, այսինքն՝ չենք կարող դա կանգնեցնել»: |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
