«Ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա». Նիկոլ Փաշինյան
![]() «ՀՀ-ում չկա այնպիսի բնակավայր, որը ջրի հետ կապված պրոբլեմ չունենա»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ 5 տարում ջրային խնդիրները մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը: Ինչպես նախորդող շրջանում խաղաղության օրակարգն էր մեզ համար առաջնահերթություն, հաջորդ հնգամյակում ջրի հետ կապված հարցերը լինելու են բացարձակ առաջնահերթություն, որովհետև մեր տնտեսությունը եկել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ փոփոխությունների՝ մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք․․․ Եթե մի քիչ էլ սուր ձևակերպենք, խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիր է նաև ջրահեռացման համակարգերի բացակայությունը, և որ 21-րդ դարում դեռ Երևանում կան թաղամասեր, որոնք կոյուղի չունեն: |

«44-օրյա պատերազմի մասնակցի թևը չկա, աչքը չկա, տարել բաժին, ծեծել են»․ վարդենիսցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
3721:06
«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
7520:42
«Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է պայթել երեք օրից»․ Թրամփ (տեսանյութ)
11220:34
«Ուժեղ Հայաստան»-ը և «ՀայաՔվե»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
4720:30
«Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում է՝ տարածելով ադրբեջանական թեզը»․ Մեսրոպ Առաքելյան
8120:18
«5 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
8820:00
