«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թրամպը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում ու ուսումնասիրում է Գերմանիայում ամերիկյան զինուժի թվաքանակը նվազեցնելու հնարավորությունը: Ըստ տվյալների, Գերմանիայում կա մոտ 37 հազար ամերիկացի զինվորական: Գերմանիան այն երկիրն է, որտեղ ԱՄՆ ռազմականն ներկայությունը երկրրորդն է Ճապոնիայից հետո: ԱՄՆ ավելի շատ ռազմական ներկայություն ունի միայն Ճապոնիայում: Այժմ Նահանգների նախագահը հայտարարում է, որ դիտարկում է Գերմանիայում ամերիկյան զինուժի թվաքանակը նվազեցնելու հնարավորությունը: Թե որքանով է պատրաստվում կամ դիտարկում նվազեցնել, Թրամպը չի մանրամասնել: Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Մերցը նախօրեին հայտարարել է, որ գերմանացիները վերջին 20 տարիներին սովորել են հարմարավետ կյանքին, բայց այդ ժամանակը անցել է եւ պետք է հասկանալ, որ այդպես այլեւս հնարավոր չի լինի ապրել: Իհարկե Մերցը այդ միտքը արտահայտել է ոչ Թրամպի մտադրության հետ կապված, սակայն ընդհանուր տրամաբանության մեջ ռեղավորվում են իհարկե երկուսն էլ: Ըստ էության, ԱՄՆ իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը, եւ հատկապես՝ գերմանական»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
