«Սա է վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս, ոչինչ»․ Վարուժան Գեղամյան
![]() Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան իրական է այսօր «խաղաղությունը», ապա կարող եք կարդալ կից լուրը (որը թեև չի հաստատվել, բայց ընդհանրապես զարմանալու չէ), ու հիշել, որ օրինակ ես արդեն 6 տարի է՝ չեմ կարող ոչ միայն իմ տուն գնալ ու իմ ձեռքով տնկած ծառերը մշակել, այլև չեմ կարող նույնիսկ հորս գերեզմանին տարին մի անգամ ծաղիկ խոնարհել։ Ու դա ոչ միայն այն պատճառով, որ այդ տունն ու ողջ Արցախը հանձնել են թուրքերին, այլ որովհետև «խաղաղասեր» թուրքերը իմ հոր գերեզմանը, վրայի խաչքարը ու իմ մկրտության եկեղեցին հողին են հավասարացրել։ Այն ուղղակի չկա, ուրեմն նույնիսկ գնալու տեղ չկա։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
