Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Չեն գիտակցում՝ մեր երկրում դասական ընտրական պրոցեսներ չեն»․ Տիգրան Աբրահամյան

71
Այսօր, 00:18
«Չեն գիտակցում՝ մեր երկրում դասական ընտրական պրոցեսներ չեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության՝ ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցներն ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են:
Այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն:
Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու ոչ ստանդարտ քայլերով առաջ շարժվելու, կամքի և հետևողականության»: