Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
![]() Բրազիլիայում ավարտված բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում գերծանր քաշային Դավիթ Չալոյանի եզրափակիչ մենամարտից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել WORLD BOXING կազմակերպությանը: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների վիճահարույց որոշմամբ պարտություն էր կրել Ադրբեջանի ներկայացուցչից, գրում է «Արմսպորտ»-ը: «Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով 3-2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն», — նշված է ՀԲՖ-ի տարածած հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Չալոյանը տպավորիչ ճանապարհ էր անցել մինչև եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հայ մարզիկը վստահ առավելության էր հասել Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում գրագետ ու դիտարժան պայքարում պայքարից դուրս էր թողել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին: |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8007:48
«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
12802:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
14700:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
16700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
180Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
131Երեկ, 22:54
