Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.

«Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր»․ Արմեն Այվազյան

109
Երեկ, 23:48
«Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։
Պետք է գիտակցել, որ այսուհետև Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները, իսկ հունիսին կայանալիք «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում՝ անցնելու են Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ և համատարած քայլերի։ Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև հոգեպես թուլամորթ։
Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։
Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)»։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան