Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է
![]() Նյու Յորքի քաղաքապետը խոսել է Հայոց ցեղասպանությունից ու Արցախից. Բաքուն դատապարտել է։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»․ «Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Նա նաև անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին: «2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակում են գործել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարել է ավելի քան 100 հազար հայերի՝ շարունակելով ավելի քան 100 տարի առաջ սկսված ցեղասպան արշավը», - գրել է նա սոցիալական ցանցում: Բաքուն քննադատել է այս հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»: «Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների ոչ բավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում փաստերը քաղաքական նպատակներով: 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխամ», - հայտարարել է խոսնակը»: |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
