Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 25 ապրիլի, 2026 թ.

«Ամենամեծ հանգագործությունը 2019-ի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պլանի մերժումն էր»․ Լևոն Զուրաբյան

63
Այսօր, 16:54
«Ամենամեծ հանգագործությունը 2019-ի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պլանի մերժումն էր»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երբ Փաշինյանը դեռ ընդդիմություն էր, այդ ժամանակ էր նույնիսկ մեզ մեղադրում, որ մենք պնդում էինք փոխզիջումային տարբերակով Ղարաբաղյան հարցի կարգավորմանը գնալ և ասում էր, որ իբր մենք Սերժ Սագսյանի հետ դավադրություններ ենք հյուսում և ուզում ենք գնալ փոխիջումների: Եվ պնդում էր, որ փոխզիջումների մասին չի կարելի առհասարակ խոսել:
Իսկ երբ եկավ իշխանության, դառավ ավելի ոչմիթիզական և հայդատական, նույնիսկ Սևրի պայմանագրից էր խոսում, որը նախկինում երբեք ոչ ոք չէր արել:
Բայց ամենամեծ հանգագործությունը 2019 թվականի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պլանի մերժումն էր: Երբ այդ պլանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրների կողմից ուղարկվեց իրեն, նա անգամ պաշտոնական պատասխան չուղարկեց Ֆրանսիային, Ամերիկային և Ռուսաստանին, որոնք գլխավոր միջնորդներն էին և, ըստ էության. երաշխավորում էին զինադադարը:
Փաշինյանը մերժեց բանակցությունները և գնաց պրովոկացիայի, և 3 գերտերությունները արդեն անզոր էին զսպելու Ադրբեջանին, քանի որ վերջինս ստացավ լեգիտիմ իրավունք հարձակման անցնելու»։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան