Ցեղասպանության թանգարանի 2 աշխատակցի ազատել են աշխատանքից
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու էր գնացել նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հոգևոր դասի ուղեկցությամբ։ Կաթողիկոսի այցի մասին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում նյութ էր հրապարակվել, իսկ կարճ ժամանակ անց ջնջվել կայքից։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, լուրը տեղադրվել էր առանց ինստիտուտի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանի իմացության, ով լուրը տեղադրելուց կարճ ժամանակ հետո հրահանգել էր, որ ջնջեն լուրը ու հետաքրքրվել, թե ով է նյութը կայքում տեղադրել: Պարզել է, որ դա երկու աշխատակից են արել, նրանց աշխատանքից ազատման դիմումներն է ստորագրել: Բանն այն է, որ այդ 2 աշխատակիցները դեռևս Էդիտա Գզոյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման ժամանակ էին աշխատանքից ազատման դիմումներ գրել, սակայն դիմումները չէին ստորագրվել տնօրենի կողմից, իսկ այս դեպքից հետո Հրաչյա Թաշչյանն անմիջապես ստորագրել է դիմումները: Ցեղասպանության թանգարանի ոչնչացմանն ուղղված քայլերը շարունակվում են: Այսօր աշխատանքից ազատված աշխատակիցները մի շարք այլ աշխատակիցների հետ մտադիր են վաղը հանդիպել Թաշչյանին, քննարկել իրավիճակը, հույս ունենալով, որ վերջինս կփոխի որոշումը։ Նրանք նաև ցանկանում են թանգարանում տիրող իրավիճակն ու վերջինիս կողմից անհարկի սահմանափակումների հարցերը քննարկել։ |

«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ընթացքում». Թրամփ
5821:05
«Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»․ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն
7620:48
«Պետությունը հետ է քաշվում Հայոց ցեղասպանության հարցից այնպես, ինչպես Արցախի հարցից». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7220:24
«ՀՀ-ն պետք է սատար կանգնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8419:36
«Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5419:12
«Երկու տասնամյակ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
12119:00
