Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին». Ադրբեջանի ԱԳՆ

51
Այսօր, 13:30
«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին». Ադրբեջանի ԱԳՆ

Դատապարտում ենք ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, թե «Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը»։ «Անընդունելի է աչք փակել անընդունելի գործողությունների վրա: Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։