«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե
![]() «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը։ «Հայաքվեի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «• Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։ Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք՝ իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։ Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում. անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում՝ համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում, Աղբյուրը` ՀայաՔվե |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
