«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն․ հոգևորականները ևս քաղաքացի են և պետք է գործեն օրենքի դաշտում։ Չկա որևէ կարգավորում, որ ՀՀ-ում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից, ընդհակառակը՝ կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Եվ եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչո՞ւ չվճարեն»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օրինակ՝ ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը, կամ չգիտեմ, հիմա վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ-որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի։ Ինչո՞ւ պետք է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ, օրինակ, մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որ, օրինակ, Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների համար է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
