Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան

67
Այսօր, 12:36
«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների». Սամվել Կարապետյան

«Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների»,- հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է. «Շատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է միասին ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը, բայց նախքան զարգացման պրոցեսները քննարկելը, ես ուզում եմ այսօր ֆիքսենք՝ ի՞նչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից:

Ժառանգում ենք կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, արյունալի պատերազմի հետևանքով մի քանի անգամ մեծացրած եռաբլուր, մեր հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից»։

Նա նշել է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն։ «Մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսության մասով՝ ամբողջությամբ տապալված տնտեսություն, 21% աղքատություն, վարկերի տակ ճռացող հասարակություն, 15 միլիարդին մոտեցող պետական պարտք, սփյուռքի ներուժի ոչնչացում Հայաստանի տնտեսական դաշտում, իրավապահ մարմինների բռնությունների շնորհիվ ներքին ներդրողների բացարձակ անտարբերություն»,- նշել է Կարապետյանըև թվաևրկել, թե ինչ պետք է անեն իրենք. «Իսկ ի՞նչ ենք անելու մենք՝ ապահովելու համար սրընթաց զարգացում, առաջին հերթին 24 ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։