«Եթե Փաշինյանն իշխանության մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում քանդում են մեր եկեղեցիները, թքում մեր ազգային արժանապատվության վրա, պղծում մեր սրբությունները, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե խաղաղություն է, խաղաղության անձրև է տեղում։ Իլհամ Ալիևը նախկինում հայտարարել է, որ Երևան է մտնելու, սակայն ոչ տանկերի միջոցով։ Նա արդեն Երևան է մտել ադրբեջանական դիզելային վառելիքի, Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք գնելու իրավունք ստանալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ անզուսպ պայքարի, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ դնելու, սուրբ Արարատ լեռը, հայոց պատմությունն ու ազատամարտի հերոսներին ուրանալու միջոցով։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնաց, ընդունելու են Իլհամ Ալիևի անվան սահմանադրությունը, հանձնելու են Վերին Ոսկեպարը, Սոֆուլլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», իրենց հետ բերելով ադրբեջանական ոստիկանություն, «Իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»։ Արցախը հանձնեցին, մարսեցին, հիմա Հայաստանն են հանձնելու։ Իրավիճակից ելքը հունիսի 7-ին մերժելն է ապազգային իշխանությանը և դրա խամաճիկ, ընտրողների քվեները փոշիացնող կեղծ ընդդիմադիրներին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1215:30
«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:18
«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7514:42
«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4014:30
«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ
11514:26
«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:12
