Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 ապրիլի, 2026 թ.

«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան

73
Այսօր, 09:54
«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։

Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։

Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։ Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգը»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան