Բրիտանացի գիտնականները պարզել են Շեքսպիրի լոնդոնյան տան ճշգրիտ տեղը
![]() Հետազոտողները պարզել են Ուիլյամ Շեքսպիրի՝ Լոնդոնի տան ճշգրիտ գտնվելու վայրը, որը դրամատուրգը գնել է 1613 թվականին: Այս մասին հայտնում Է Լոնդոնի Թագավորական քոլեջի մամուլի ծառայությունը։ Բացահայտումը կատարել է պրոֆեսոր Լյուսի Մունրոն՝ հայտնաբերելով երեք փաստաթուղթ Լոնդոնի և ազգային արխիվներից։ Մինչ այդ հայտնի էր, որ Ուիլյամ Շեքսպիրը տուն ուներ Բլեքֆրայերսում, սակայն դրամատուրգի բնակության ճշգրիտ վայրը մնում էր անհայտ։ Գիտնականի հայտնաբերած փաստաթղթերի թվում էր Բլեքֆրայերսի տարածքի մի հատվածի պլանը, որը կազմվել էր 1668 թվականին․ հենց այդ պլանն էլ թույլ է տվել որոշել Ուիլյամ Շեքսպիրի տան ճշգրիտ տեղն ու չափերը։ Պլանում նշված չեն բնակարանի ներքին կառուցվածքը կամ սենյակների քանակը, սակայն այն «բավական մեծ էր, որպեսզի 1645 թվականին բաժանվեր երկու տան», նշել են քոլեջից։ Երկու այլ փաստաթղթեր մանրամասն նկարագրում են, թե ինչպես և երբ է կալվածքը անցել գրողի ժառանգներին, և թե ինչ գնով են նրանք վաճառել այն։ 1665 թվականին Ուիլյամ Շեքսպիրի թոռնուհին՝ Էլիզաբեթ Բարնարդը, վաճառել է տունը։ Մեկ տարի անց այն այրվել է Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
85516.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42215.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49215.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22506.11.2026, 00:36
