Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.

«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան

71
Այսօր, 19:48
«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան

««Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, համաձայն որի՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը»,- այս մասին «Ուժեղ Հայաստան» դաշինքի արտահերթ համագումարում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ընտրություն են՝ հանձնվելու և պայքարելու միջև։ Շարունակել հանձնվել մեր առջև ծառացած մարտահրավերներին, հանձնվել օրեցօր խորացող խնդիրներին, թե՞ պայքարել՝ քայլ առ քայլ լուծելու այդ ամենը, պայքարելու ունենալ արժանապատիվ պետություն, ուժեղ ղեկավարություն։ Հունիսի 7-ին մոտ 2․5 միլիոն մարդ հնարավորություն է ունենալու կատարել այդ ընտրությունը, 2․5 միլիոն մարդ, բացի՝ 19-ից։ Այն 19-ից, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում՝ բացառապես հայ լինելու պատճառով։ Այս ընտրությունը նաև այդ մարդկանց մասին է։ Դա ընտրություն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ հայ գերիների վերադարձը կդառնա անվիճելի առաջնահերթություն, ազգային արժանապատվության վերականգնման և արդար, կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»,- ասաց Առաքելյանը։

«Վստահ ենք՝ Կարապետյանը չի խնայելու ոչինչ Բաքվից մեր գերիներին վերադարձնելու հարցում»․ Մեսրոպ Առաքելյան