Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել
![]() «ՀՀ ՔԿ-ի խոշտանգումների բաժնում քննվող վարույթի շրջանակներում Սամվել Կարապետյանի 7 կողմնակից տուժող է ճանաչվել։ այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ Սամվել Կարապետյանին աջակցելու նպատակով անցկացված խաղաղ ակցիայի ընթացքում 17 անձ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից ոմանց պատճառվել են նաև մարմնական վնասվածքներ։ Նրանց թվում է եղել նաև «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը, որի դեմքի շրջանում ոստիկանական գործողությունների ընթացքում արձանագրվել էին վնասվածքներ։ Անցած օրերին փորձել ենք իրավասու մարմիններին մեկնաբանություն ստանալ կիրառված բռնությունների վերաբերյալ, սակայն ՔԿ-ն կտրականապես հրաժարվում է տեղեկություն տրամադրել, իսկ դատախազությունն էլ ուղղորդում է դեպի ՔԿ։ Մինչդեռ՝ տեսախցիկների ներկայությամբ կատարված բռնության կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել, կան նախաձեռնված վարույթ։ ՔԿ-ն այսօր գրավոր հարցում պահանջեց՝ ասելու համար, թե վարույթով քանի անձ է տուժող ճանաչվել։ Ըստ ամենայնի՝ խնդիր է դրվել հնարավորինս սահմանափակել տեղեկատվության հանրայնացումը։ Ինչևէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ վարույթի շրջանակներում 7 անձ տուժող է ճանաչվել՝ ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ ուժի հետեւանքով տուժելու համար»,- գրել է լրատվամիջոցը։ |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
