Աշխարհի խոշորագույն այսբերգն ավարտում է իր պատմությունը
![]() Աշխարհի ամենամեծ այսբերգը՝ A23a-ն, որի ճակատագրին Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հետևել են վերջին 40 տարիների ընթացքում, ավարտում է իր պատմությունը։ Սառցե հսկան մասնատվել է փոքր կտորների՝ իր գոյության ընթացքում կորցնելով մակերեսի շուրջ 99%-ը, նշվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։ «Անցած տարի A23a այսբերգը դեռ աշխարհի ամենամեծն էր, սակայն անցյալ տարվա սեպտեմբերին կորցրեց այդ կարգավիճակը։ Հունվարին դրա մակերեսը կազմում էր մոտ 1300 քառ. կմ։ Ներկա պահին այն արդեն պակաս է 50 քառ. կմ-ից։ Այժմ A23a այսբերգը շարունակում է շարժվել բաց ջրերում և բառացիորեն մեր աչքերի առաջ մասնատվում է։ Վերջին երեք ամսում այն անցել է մոտ 1000 կմ հեռավորություն», – հայտարարության մեջ մեջբերվում է ինստիտուտի սառցային և հիդրոօդերևութաբանական տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Պոլինա Սոլոշչուկի խոսքերը։ |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
