Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան

50
Այսօր, 12:00
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան

«Այո՛, Եկեղեցին անջատ է պետությունից, բայց Եկեղեցին դուրս չէ պետությունից: Եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ, հետևաբար՝ պետության սահմանած կանոններով»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրենց ծրագրում Եկեղեցու վերաբերյալ կետին: «Մեր այս խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետև գործող Սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով: Իսկ ո՞վ է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրավվելու համակարգը»,- ասել է նա և նշել, որ դրա համար պետք է՝ հոգևոր ծառայողները նույնպես հարկ վճարեն: «Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայ Առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության դեպքերում պետք է նաև հարկեր վճարի: Ընդ որում, մենք ասում ենք, որ այդ վճարված հարկերը 100 տոկոսով կվերադարձնենք Հայ Առաքելական եկեղեցուն: Իսկ ինչո՞ւ է արդեն 8 տարի Կտրիճ Ներսիսյանի համար այս օրակարգը անընդունելի. որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական ժողովրդին»,- ասել է Փաշինյանը և հավելել. «Ես համոզված եմ, որ ժողովուրդը այս հարցում իր դատը կանի հունիսի 7-ին»:

«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան