«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահական կառավարման երկու ժամկետով սահմանափակումը ոչ միայն ժողովրդավարության հաղթանակն ա ավտոկրատիայի նկատմամբ, այլև հեռացող նախագահի համար հետհաշվարկի սկիզբ։ ԱՄՆ-ում երկրորդ ժամկետում գտնվող նախագահը քաղաքական կենսաբանության մեջ հայտնի ա որպես «կաղ բադ» (Lame Duck)՝ մի էակ, որի հիմնական բնազդը սեփական կիսատ-պռատ ժառանգությունը (եթե այդպիսին հրաշքով գոյություն ունի) պատմության աղբանոցից փրկելն ա։ Նրանից էլ չեն վախենում, առանձնապես ակնկալիքներ չունեն ու նույնիսկ սեփական կուսակիցները հայացքն իրեն ուղղելիս ավելի ուշադիր նայում են, թե մեջքի հետևը ով կա, որն ա հավանական «ժառանգորդը»։ Սկսվում ա հետաքրքիրը՝ նենց մեկի փնտրտուքը, ով կհամաձայնի կրել նախորդի քաղաքական դիակի ծանրությունը և երդմնակալության հաջորդ օրը իրեն արխիվ չի հանձնի։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
5103:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
84Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
107Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
167Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
140Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
125Երեկ, 17:06
