«Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ, եթե ԱՄՆ-ից դրական ազդանշան լինի»․ Ազիզի
![]() Իրանը բանակցային խումբ կուղարկի Իսլամաբադ՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ հրադադարի ավարտից առաջ բանակցությունների նոր փուլին, եթե ամերիկացիներից ստանա դրական ազդանշան։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ «Մենք երբեք չենք վախեցել բանակցությունների սկզբունքից։ Հնարավոր է՝ այսօր կամ վաղը, հետագա գնահատումից հետո, մենք դա հավանական համարենք, պայմանով, որ ամերիկյան բանակցային խումբը և այն հաղորդագրությունները, որոնք նրանք ստացել են Իրանից, կտան դրական ազդանշան»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, սակայն IRNA-ն հաղորդել էր, որ Իրանը հրաժարվել է մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
