«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։ Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։ Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։ Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ստեղծագործողը պետք է պաշտպանի հողն ու եկեղեցին»․ Հովհաննես Իշխանյան
6801:06
«Արցախցիների հետապնդումն ու հալածանքը մայր հայրենիքում ահավոր երևույթ է, աբսուրդ»․ Լիլիթ Բլեյան
6200:42
«Ռուբիոն ստացել է ՀՀ տարածքում հազվագյուտ հողային նյութերը տնօրինելու թուղթը»․ Հրայր Կամենդատյան
6300:06
«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան
74Երեկ, 23:48
«Ընտրակաշառք վերցնողը վաճառում է բոլորիս ապագան ու պետք է նստի»․ Դանիել Իոաննիսյան
89Երեկ, 23:36
«Նույն ձև կարար իրենց տան մոտի տգեղ քարից տաշած, քառակուսի արծիվներին դատի տալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
105Երեկ, 23:24
