Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«Խաղաղության հասնելու համար որևէ նախապայման չենք դնում». Արթուր Հովհաննիսյան

140
Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ., 12:18
«Խաղաղության հասնելու համար որևէ նախապայման չենք դնում». Արթուր Հովհաննիսյան

«Թե՛ գերիների վերադարձի հարցը, թե՛ ՀՀ-ում գտնվող Ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում: Մենք գնալու ենք այս օրակարգով: Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար, որովհետև նախապայման դնելը փակուղի տանող ճանապարհ է և խնդիրները չլուծելու մասին է»,- Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀ-ն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ ինչ-որ նախապայման դնելու է Ադրբեջանի առաջ՝ գերիների կամ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերում:

«Խաղաղության հասնելու համար որևէ նախապայման չենք դնում». Արթուր Հովհաննիսյան