Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

87
Այսօր, 08:48
Ով է ԱԺ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

Միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։ Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝
• «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
• «Ավելիաց» կազմակերպություն։

2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները․
• Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.),
• Հողամաս Փարաքարում (2019թ.),
• 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ,
• Տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023),
• Թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով,
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ,
• Կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի տվյալներ և փոփոխություններ
2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ․
• Թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ,
• Տարվա սկզբում՝ HYUNDAI (2012),
• Տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ,
• Տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան,
• Բանկային հաշիվներ՝ բացակայում են,
• Կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ,
• Եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։

Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022–2021 թվականների տվյալներ
2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։

2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է․
• 4,000 եվրո բանկային մնացորդ,
• 4,900,000 դրամ կանխիկ միջոց,
• եկամուտներ՝ բացակայում են։

Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է»։

Մանրամասները՝ թերթի համարում։