Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.

«17 անձ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»․ ՔԿ

93
Երեկ, 22:48
«17 անձ ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է․ «Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:
Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Աղբյուրը`   Կիմա Ավդալյան