«Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ»․ Նիկոլ Փաշինյան
![]() Չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրոպական միության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը։ «Պետք է ամեն ինչը ստուգվի, վերստուգվի, նայվի, վերանայվի, որովհետև շատ կարևոր է նաև պետության ինքնությունը, ինքնիշխանությունը, պետության անվտանգությունն ապահովել՝ միևնույն ժամանակ խորացնելով այն ռազմավարությունները, որ ընդունել ենք, այդ թվում՝ Եվրոմիության հետ համագործակցության տրամաբանության մեջ: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար աշխատանքային օրակարգ է, բայց պետք է նաև ընդունել, որ այն ընդունվել, ընդլայնվել է Հայաստանի և ԵՄ–ի միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով: Եվ մենք շարունակելու ենք այս ճանապարհը, վստահ շարունակելու ենք այս ճանապարհը։ Այո, մենք ընդունել ենք օրենք ՀՀ-ն ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում Եվրոպական միության նկատմամբ, որ մենք օրենքն ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք ԵՄ»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
5103:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
84Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
107Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
167Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
140Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
125Երեկ, 17:06
