«Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը»․ Մարիաննա Ղահրամանյան
![]() «Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ նա 2 անչափախաս երեխաների մայր է։ «Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբան կա։ Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար․․․ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ․․․ Մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում»,- հավելեց Ղահրամանյանը։ |

«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4319:42
«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7219:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
7419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
8818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
8518:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
9018:12
