«Սպանվածը ատամնաբույժ է. շունը կոշիկը տարել է տուն, դուրս են եկել, տեսել՝ բակում ընկած». Մրգաշենի ղեկավար
![]() Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր դանակահարության հետևանքով Մրգաշենի բնակիչ է մահացել: «Սպանված քաղաքացին 1974 թվակնին ծնած Արթուր Ավագյանն է: Ամուսնացած է ունի 3 անչափահաս երեխա: Մեր գյուղի ատամնաբույժնա, նաև մեղվաբուծությամբ էր զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մրգաշեն վրչական շրջանի ղեկավար Հարությունյան Սիրեկանը: Նա հայտնել է, որ սպանվածը ընտանիքով ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղափոխվել նոր տուն, որի բակում էլ տեղի է ունեցել դանակահարությունը: «Տանը կինն է եղել, ում վիճակը հիմա շատ ծանր է: Կծկտուր բաներ գիտենք, մեկ ասում էր, որ զանգեցին, դուրս եկավ, հետո ասում էր՝ կանչեցին, դուրս եկավ: Ինքն էլ շոկի մեջ է, ինքն էլ արդեն չի հասկանում: Այսինքն՝ կանչել կամ զանգել են, դուրս է եկել: 10 րոպե հետո իրենց շունը իր կոշիկը տարել է ներս, տեղից ընտանիքը իմացել է, որ ինչ-որ բան այն չի: Դուրս են եկել, վազել են, տեսել՝ բակում ընկած: Էստեղա մահացել, դանակի մի քանի հարված է եղել»,- մանրամասնել է գյուղի ղեկավարը և նշել, որ սպանվածը երբևիցե որևիցե մեկի հետ խնդիր չի ունեցել, «միշտ օգնող, հասնող է եղել, բարի, աշխատասեր, իր ընտնիքով անձնավորություն»: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
